Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ին՝ Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական ղեկավարը

16:00, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հունվարի 31-ին հավանություն Է տվել այն բանաձեւի նախագծին, որով Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին ճանաչել Է «օրինական ժամանակավոր նախագահ» եւ կոչ Է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ մասնակից երկրներին՝ ընդունել համանման որոշում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթին հավանություն Է տրվել 439 ձայնով, 104 խորհրդարանական դեմ Է արտահայտվել, 88-ը՝ ձեռնպահ Է մնացել:

«Բանաձեւն ընդունված Է: Հայտարարում եմ, որ Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչեց որպես Վենեսուելայի օրինական նախագահ: ԵԽ-ն դարձավ եվրոպական առաջ ինստիտուտը, որն արեց դա»,-նիստում հայտարարել Է Եվրախորհրդարանի խոսնակ Անտոնիո Տայանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am