Թբիլիսիում յոթ մարդ Է մահացել գազի արտահոսից

15:12, 31 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել Է յոթ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:
Ողբերգությունը տեղի Է ունեցել Քեթեւան Ցամեբուլի պողոտայում գտնվող շենքում, որտեղ մոնտաժվել Էր ինքնաշեն ջրատաքացուցիչ, նշվում Է հաղորդագրության մեջ:
«Մահացել Է մի քանի մարդ: Պարզվում Է անձանց ինքնությունը: Տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳ նախարարությունն ավելի ուշ կտարածի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել են ոստիկանությունում:
«Ղազտրանսգազ» ընկերության ներկայացուցիչների տեղեկատվությամբ, վարձակալված բնակարանում բանվոր միգրանտներ Էին ապրում, որոնք աշխատում Էին թբիլիսյան կառույցներից մեկում: Ընկերության ներկայացուցիչները կենվորներին քանիցս խնդրել Էին փոխել անսարքին գազի վառարանը, իսկ մի քանի օր առաջ դադարեցրել Էին նրանց գազի մատակարարումը, բայց նրանք անօրինականորեն կրկին միացել Էին գազի խողովակին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am