ՀՀ ֆինանսների նախարարի աշխատավարձն աճել է մոտ 10 տոկոսով

16:46, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Ջանջուղազյանը:

«Նախարարությունում կրտսեր մասնագետից մինչ նախարար, բոլորի վարձատրությունը համամասնորեն աճել է: Իմ աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է  մոտ 10 տոկոսով:Եվ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նախորդ տարվա համեմատ ևս 10 տոկոսով աճել է»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե  պետական մի շարք հիմնարկներում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել:


© 2009 ARMENPRESS.am