Բիթլզը տանիքին. լրացավ հռչակավոր խմբի վերջին կենդանի համերգի 50 տարին

12:08, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կես դար առաջ՝ 1969 թվականի հունվարի 30-ին, Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը համերգ տվեցին Լոնդոնի շենքի տանիքին, որը վիճակված Էր դառնալու մեծ խմբի վերջին կենդանի ելույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Բիթլզի»՝ վաղօրոք չհայտարարված, ոչ մեկի կողմից չազդարարված ելույթը հունվարյան ցուրտ օրվա ճաշի ժամին հսկայական ուշադրություն գրավեց: Ներքեւում աշխարհահռչակ խմբի հնչողությամբ հրապուրված բազմություն հավաքվեց:

Եղան նաեւ մարդիկ, ում դուր չեկավ Լոնդոնի արիստոկրատական պերճաշուք Մեյֆերի շրջանի՝ հարյուրամյակներով սրբագործված անդորրի եւ լռության խախտումը: Կանչված ոստիկանությունը դադարեցրեց «անկարգությունը»: Այդ ժամանակվանից ի վեր «տանիքի համերգը» լեգենդ Է դարձել:


© 2009 ARMENPRESS.am