Ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչն անակնկալ է համարում թիմի անհաջող մասնակցությունը Գրան պրիին  

12:11, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը անակնկալ է համարում թիմի անհաջող մասնակցությունը Թել-Ավիվի Գրան պրիին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նազարյանը: «Այս մասնակցությունն իսկապես անհաջող էր: Ինձ համար անակնկալ էր, թե ինչպես Ֆերդինանդ Կարապետյանը երկրորդ գոտեմարտի ժամանակ պարտվեց մի մարզիկի, ով վերջին վարկանիշն ունի: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Խանջյանի ելույթին, որը նորեկ է թիմում, սպասելի էր, որ այդպես ելույթ կունենա: Նա դեռ իրեն ցույց տալու հնարավորություն կունենա»,-ասաց Նազարյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` արդեն փետրվարին ընտրանու անդամները կմասնակցեն երկու Գրան պրիի և ուսումնամարզական հավաք կանցկացնեն Գերմանիայում:


© 2009 ARMENPRESS.am