Ռուսաստանը նոր մահաբեր զենք Է մշակում. National Interest

11:38, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշակում Է «Օխոտնիկ-Բ» նոր սակավնկատելի ռեակտիվ անօդաչուն, եւ այդ նախագիծը հաջողվելու շանսեր ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է National Interest-ը:

Ավելի վաղ Համացանցում հայտնվել են դրոնի նկարները, որը կառուցված Է ապաճող ֆյուզելաժով «թռչող թեւ» սխեմայով: Օգտատերերն անմիջապես այն անվանակոչել են «Օխոտնիկ» («Որսորդ»): Նորագույն զենքի առաջին լուսանկարները հայտնվել Էին տակավին 2017 թվականին: Փորձագետների վարկածով՝ «Օխոտնիկ-Բ»-ն կլինի ամենածանր եւ ամենաարագընթաց դրոնը Ռուսաստանի սպառազինության մեջ. այն կթռչի ժամում գրեթե հազար կիլոմետր արագությամբ եւ կկշռի շուրջ 20 տոննա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am