Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանն առաջ է անգամ եվրոպական որոշ երկրներից

16:47, 26 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Heritage Foundation-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2019»-ում 47-րդն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանը 67.7 ցուցանիշով 180 գնահատված երկրների շարքում ընդգրկված է չափավոր ազատ երկրների խմբում: Տարածաշրջանի հարևաններից Վրաստանը տնտեսական ազատության ինդեքսում 16-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 60-րդ, Թուրքիան՝ 68-րդ, իսկ Իրանը` 155-րդ:

Եվրոպական 44 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով մեր երկիրը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են` Բելգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան:

Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրներն են Հոնգ Կոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան և Իռլանդիան։

Ներկայացված վարկանշային աղյուսակի հետնապահներն են Կոնգոյի Հանրապետությունը, Էրիթրեան, Կուբան, Վենեսուելան և Հարավային Կորեան:

Տնտեսական ազատության ինդեքսում ներառված չեն Իրաքը, Լիբիան, Լիխտենշտեյնը, Սոմալին, Սիրիան և Եմենը:


© 2009 ARMENPRESS.am