Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին  

14:25, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում  է Football London-ը: Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Ըստ ամենայնի, հայ ֆուտբոլիստը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քարդիֆ»-ի դեմ խաղում:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

 


© 2009 ARMENPRESS.am