ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել Հոնկոնգ

12:32, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2019 թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել Հոնկոնգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության արդյունքում:

«Նախագծով փոխադարձության սկզբունքով Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի կատարել փոխայցելություններ՝ երկու երկրների ԱԳՆ-ների միջև հայտագրերի փոխանակման սահմանված պահից: Այս ռեժիմը կգործի 2019 թ. մարտի 3-ից»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ Հոնկոնգի քաղաքացիները Հայաստանում կկարողանան մնալ 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի վարչական շրջանում կկարողանան մնալ 30 օր:

 


© 2009 ARMENPRESS.am