Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել սաստիկ հեղեղումների պատճառով

11:17, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում առնվազն 26 մարդ Է զոհվել, եւս 24-ն՝ անհետ կորել սաստիկ հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Հարավային Սուլավեսի նահանգի տարերային աղետների կանխման գործակալության ղեկավար Սյամսիբարը:

Պաշտոնյայի տվյալներով՝ որի խոսքը մեջբերել Է Detik լրատվական պորտալը, տարերային աղետի պատճառով իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 3,9 հազար բնակիչներ:

Մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով ջուրը դուրս Է եկել Բիլի-Բիլի ամբարտակի ափերից, որը գտնվում Է նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am