Հետաձգված չվերթների համաշխարհային ռեկորդ է սահմանվել. փորձագետներ

16:40, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին հետաձգված չվերթների համաշխարհային ռեկորդ Է սահմանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AirHelp-ը:

Ընկերության՝ հետաձգված թռիչքների համար փոխհատուցումների վճարման գծով մասնագետները հաշվել են այն չվերթների քանակը, որոնք անցյալ տարի կատարվել են ուշացումով: Առաջին անգամ ամբողջ աշխարհի ավելի քան 10 միլիոն ավիաուղեւորներ տուժել են ուշացումներից եւ ուղիղ չվերթների չեղարկումներից, որոնց համար փոխհատուցում Է ենթադրվում:

Դա յուրօրինակ համաշխարհային ռեկորդ Է, ընդգծում են փորձագետները:

Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ թռիչքը կամ հետաձգվել Է (առնվազն 15 րոպեով), կամ չեղարկվել: Գլխավոր գործոնների թվում, որոնք նպաստել են նման իրավիճակների թվաքանակի աճին, ավիաընկերությունների աշխատակիցների գործադուլներն են: Դրանք զգալիորեն ավելացրել են ուղեւորահոսքը, ինչը լրացուցիչ բեռ Է դարձել օդանավակայանների վրա, որոնք բախվել են սահմանափակ թողունակության խնդրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am