Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

21:42, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 2019 թ-ին ԵԱՏՄ նախագահության առաջնահերթություններից է դառնալու միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավոսում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մենք ունենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում: Դա պայմանավորված է ԵԱՏՄ անդամ երկրների ներքին կարգավորումների հետ: Մեզ համար առաջնահերթ է լինելու այդ խոչընդոտները վերացնելը, որպեսզի  իրական ընդհանուր տնտեսական տարածք լինի», - ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am