ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ

20:08, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Ռուսաստանը դատապարտված չեն հակառակորդներ և մրցակիցներ լինել, ինչպես դա եղել է «Սառը պատերազմ»-ի տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսպիսի հայտարարությամբ է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների առջև տեսակապով ելույթի ժամանակ:

«Մենք չենք դատապարտված չենք հակառակորդներ լինել: Մենք կարող ենք անել ավելին: Հարցն այնպես չէ, որ մենք դատապարտված ենք հակառակորդներ լինել, ինչպես «Սառը պատերազմի» օրերին»,- ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներն այսպես է մեկնաբանել Պոմպեոն:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում Ուկրաինայի հարցում:


© 2009 ARMENPRESS.am