ԵԱՏՄ-ն մինչև 2025-ը մշակելու է եվրասիական ինտեգրման ռազմավարություն

19:09, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը:

Այսպիսի որոշում է կայացվել հունվարի 22-ին Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի և ԵԱՏՄ հիմնական ուղղություններով ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով խորհրդի անդամ Տատյանա Վալովայայի հանդիպման ընթացքում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրման արդիական հարցերը: Մասնավորապես խոսվել է մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քննարկվել են նաև այնպիսի հարցեր, որոնք հավանաբար քննարկման առարկա կդառնան փետրվարի 1-ին Ալմա-Աթայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:


© 2009 ARMENPRESS.am