Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին

18:23, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

 

 


© 2009 ARMENPRESS.am