Տու-22Մ3 ռմբակոծիչը կործանվել Է Մուրմանսկի մարզում վայրԷջք կատարելիս, կան զոհեր

16:44, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի Է ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրԷջք կատարելիս: Հունվարի 22-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի Է ենթարկվել Օլենգորսկի (Մուրմանսկի մարզ) հեռավար օդուժի գնդի օդաթռիչքարանում վայրԷջք կատարելիս: Ավիապատահարը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:40-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ վթարի ենթարկված ռմբակոծիչի անձանակազմից, նախնական տվյալներով՝ ողջ են մնացել հրամանատարը եւ ղեկապետը: «Նախնական տեղեկատվությամբ՝ հրամանատարը եւ ղեկապետը ողջ են մնացել»,- ասել Է աղբյուրը: Այդ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած Է չորս հոգուց:


© 2009 ARMENPRESS.am