Ռուսաստանում ռեկորդային տեմպերով թանկացել Է կորեկաձավարը

16:28, 22 Հունվար, 2019


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում շարունակվում Է ձավարեղենի մեծածախ գների աճը, առաջատարը կորեկաձավարն Է, որի մեկ տոննան անցյալ շաբաթ թանկացել Է միանգամից գրեթե 4 հազար ռուբլով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՊրոԶեռնո» ընկերության տվյալների համաձայն՝ հունարի 18-ին կորեկաձավարի մեկ տոննայի գինը հասել Է ռեկորդային 42,8 հազար ռուբլու, ինչը 3 770 ռուբլով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ: Դա Էլ շաբաթական ամենաբարձր աճն Է, եւ ամենաբարձր գինը երեք հիմնական ձավարատու մշակաբույսերի (հնդկացորեն, բրինձ, կորեկաձավար) մեջ:
2018 թվականի հունվարին, «ՊրոԶեռնո»-ի տվյալներով՝ կորեկաձավարի մեկ տոննան արժեր 15,1 հազար ռուբլի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»

© 2009 ARMENPRESS.am