Փարիզում սկսեց գործել «Խիստ ցուրտ» պլանը

16:19, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետարանը գործի Է դրել «Խիստ ցուրտ» պլանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցածր ջերմաստիճանի եւ ձյան տեղումների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փարիզում ձյուն Է գալիս հունվարի 22-ի առավոտվանից, սպասվում Է, որ քաղաքում մինչեւ երեք սանտիմետր ձյուն կտեղա: «Ջերմաստիճանի իջնելու պատճառով մենք ակտիվացնում ենք «Խիստ ցուրտ» պլանը… 24 ժամվա ընթացքում մենք Փարիզում 220 լրացուցիչ տեղ կբացենք անօթեւանների շտապ ապաստարանի համար»,- գրել Է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ում: Ընդամենը ձմռան սկզբից Փարիզում բացվել Է 2,5 հազար տեղ առանց բնակության որոշակի վայրի անձանց ապաստանելու համար: Անցած ձմռանը Ֆրանսիայում ցրտից մահացել Է չորս մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am