Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան ֆրանկոֆոն երկրների պետությունների հետ

13:25, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Նշելով, որ Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ, հանրապետության նախագահը կարևոր է համարել վեր հանել այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ առկա են գործակցության իրական նախադրյալներ ու փոխադարձ հետաքրքրություն:


© 2009 ARMENPRESS.am