Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Քելլին ատում Էր իր աշխատանքը. The Washington Post

12:11, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին այդ աշխատանքը վատագույնն Էր համարում իր կյանքում, իսկ դրանից ազատվելու օրը՝ լավագույնը այն ժամանակվանից, երբ զբաղեցրեց այդ պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու նախկին օգնականներից մեկի՝ Քլիֆ Սիմսի «Իժերի թիմը» գրքում, որը հրապարակվելու Է հաջորդ շաբաթ: The Washington Post թերթը հունվարի 21-ին քաղվածքներ Է հրապարակել դրանից:

«Դա վատագույն աշխատանքն Էր, որը ես երբեւիցե ունեցել եմ»,- ասել Է Քելլին Սիմսին դեռ մինչեւ իրենց պաշտոններից երկուսի հեռանալը: Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշել Է, որ աշխատակազմի նախկին ղեկավարը անպարկեշտ բառ Է օգտագործել: «Մարդիկ, հավանաբար, կարծում են, թե ինձ անհանգստացնում Է, երբ գրում են, որ ինձ կարող են հեռացնել: Եթե դա երբեւիցե տեղի ունենա, դա կդառնա իմ կյանքի լավագույն օրն այն ժամանակվանից, երբ ես ստացա այդ պաշտոնը»,-ասել Է Քելլին:

Ինչպես նշվում Է գրքում, Քելլին նաեւ պատմել Է, որ իր պաշտոնավարմամբ, առաջին հերթին, ծառայում Է երկրին եւ հետո՝ ԱՄՆ-ի նախագահին»: Թերթը կարծիք Է հայտնել, որ հուշերի հեղինակը կարող Էր այդ բառերը որպես թշնամական մեկնաբանել ԱՄՆ-ի ղեկավարի նկատմամբ: Քելլին, ինչպես դեկտեմբերին հայտնել Է The New York Times թերթը, իր օգնականներին քանիցս ասել Է, որ Թրամփը չի համապատասխանում նախագահի պաշտոնին:

The Washington Post-ն ընդգծում Է, որ այս գիրքն իր նմաններից տարբերվում Է նրանով, որ Սիմսը պաշտպանում Է Թրամփի քաղաքականությունը, բայց միեւնույն ժամանակ արծարծում Է բարոյականության հարցեր: Այսպես, հեղինակը գրում Է, որ Թրամփը կասկածանքով Էր վերաբերվում իր օգնականներին: Հենց դա Է, ինչպես նշվում Է գրքում, նրան դրդել «վարչակազմի ներսում թշնամիների» ցուցակ կազմել Քեյթ Շիլլերի աջակցությամբ, որը երկար ժամանակ Թրամփի օգնականն Էր ու թիկնապահը: «Մենք պատրաստվում ենք ազատվել բոլոր օձերից, նույնիսկ նրանցից, որոնք բնակվում են ամենախորքում»,- նախագահի խոսքը մեջբերում Է Սիմսը:

Քելլին Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականի հուլիսից մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը: 2017 թվականի հունվար ամսից մինչեւ հուլիս պաշտոնաթող գեներալը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am