Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին և խուլիգանության ևս մեկ մասնակցի

10:58, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկումխուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռ.Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է: Ռ.Շանոյանը և Գ.Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am