Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին  

10:52, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտը կկայանա փետրվարի 9-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում կայանալիք բռնցքամարտի այդ երեկոյի ընթացքում, ի թիվս այլոց, ռինգ դուրս կգան նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը:

WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռեւս հաստատված չէ: Վահե Սարուխանյանը, ով պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկությունում, որին կմասնակցեն թեթեւ քաշային կարգում Ռուսաստանի ուժեղագույն 8 բռնցքամարտիկ:

Մրցաշարի առաջին մենամարտում Սարուխանյանի մրցակիցը կլինի Պավել Մալիկովը: ՌԴ նախագահի գավաթի խաղարկությունում բացարձակ հաղթող կճանաչվի այն բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտանի 3 մենամարտում:


© 2009 ARMENPRESS.am