Ռուսաստանում գործեր են հարուցել Facebook-ի եւ Twitter-ի դեմ

15:40, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորը» Facebook եւ Twitter սոցիալական ցանցերին մերկացրել Է տվյալների պահոցների տեղայնացման մասին Ռուսաստանի օրենքը խախտելու մեջ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին, ընկերությունների նկատմամբ հարուցվել են վարչական գործեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամպելոնսկին ճշտել Է, որ ծառայությունն այդ հարցի վերաբերյալ բովանդակալից պատասխաններ չի ստացել Twitter-ից եւ Facebook-ից: Նա հավաստել Է, որ 2019 թվականի հունվարի 21-ին «Ռոսկոմնադզորը» վարչական վարույթ կսկսի ընկերությունների նկատմամբ:

Ընկերությունների պաշտոնական պատասխանները ոչ մի կարգի կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակել ռուսաստանյան օրենքի կատարման մասին, ըստ որի ռուսաստանցիների աaնձնական տվյալները պետք Է պահվեն Ռուսաստանի տարածքում, պնդում են գերատեսչությունում: 2018 թվականի դեկտեմբերին «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել Էր, որ գերատեսչությունը Twitter-ին եւ Facebook-ին պահանջներ Է հղել այդ օրենքի կիրառման մասին:


© 2009 ARMENPRESS.am