Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի

15:23, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա էին անդամներից 28-ը, որոնցից  Արծրունու թեկնածությանը կողմ է քվեարկել 21 հոգի:

Կար երկու թեկնածու՝ Վահան Արծրունին և մանկաբարձ գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ, Հայկական վերարտադրողական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, ում կողմ են քվեարկել ներկաներից 7-ը:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, մեծ ակնկալիքներ ունեմ, որ մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է լինելու՝ ի նպաստ բժշկական համալսարանի և ի բարօրություն այս ուսումնական հաստատության»,- նշեց Արծրունին:

Հոգաբարձուների խորհուրդն քարտուղար ընտրեց ԱՆի Ռափյանին, որի թեկնածությանը կողմ քվեարկեց 28, իսկ դեմ 1 հոգի: Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո զեկուցմամբ հանդես եկավ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:


© 2009 ARMENPRESS.am