Ծաղկաձորը 4-րդն է ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում. հունվարի 20- ը Ձյան համաշխարհային օրն է

14:29, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ծաղկաձոր հանգստավայրը 4-րդ տեղն է զբաղեցրել Անկախ պետությունների համագործակցության երկրների լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության համացանցային հարցման արդյունքներով. հարցման նպատակը Ձյան միջազգային օրը և 2019թ. հունվարին ու փետրվարին ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերը պարզելն էր, և 2019թ. ԱՊՀ երկրներում լավագույն ձմեռային հանգստավայրերի վարկանիշը կազմելը։

Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորի օգտին քվեարկել է հարցվածների 8%-ը։ Առաջին տեղը գրաված, Բելառուսի Մինսկի մարզում գտնվող Լոգոյսկ և Սիլիչի հանգստավայրերն ստացել են ձայների 32%, իսկ Ալամաաթիի մոտ գտնվող (Ղազախստան) Չիմբուլակը՝ 23%-ը։   

Ձյան միջազգային օրը (World Snow Day) 2012-ից որպես ձմեռային սպորտաձևերի օր է նշվում հունվարի նախավերջին կիրակին՝ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) որոշմամբ։

 


© 2009 ARMENPRESS.am