Շախմատի կանանց առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները

09:24, 20 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախավերջին՝ 8-րդ տուրում գրանցվեցին միայն ոչ-ոքի արդյունքներ: Իսկ առաջատարի փոփոխություն տեղի չունեցավ: Այժմ Մարիա Գևորգյանն ունի 6 միավոր և առաջատարն է: 5-ական միավորներ ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

 


© 2009 ARMENPRESS.am