Հունվարի 21-ին սպասվող իրադարձությունները

09:30, 21 Հունվար, 2019

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 21-ին, նախատեսված են խորհրդարանական ճեպազրույցներ: Հանդես կգան «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր դիտարկումները կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ:  

Լրագրողների հետ հանդիպմանը Մանվել Գրիգորյանի քրեական գործի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: 

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները շարունակելու են իրենց պայքարը «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի դեմ։ Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես կգան հայտարարությամբ։

Մայրաքաղաքում և մարզերում անտուն կենդանիների խնդիրներին կանդրադառնան «Փրո Փոուզ»  կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և «Դինգո» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը:

Աշոցքում կբացվի դահուկային կենտրոն, ինչպես նաև կանցկացվի դահուկավազքի սիրողական մրցաշար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը կներկայացնեն մանրամասներ:

Նախատեսված է տեսակամուրջ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, աշխարհահռչակ շախմատիստ Անատոլի Կարպովի մասնակցությամբ: Նա կանդրադառնա միջազգային համագործակցությանը, ինչպես նաև համաշխարհային շախմատային շարժմանը վերաբերող հարցերին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am