«Չելսի»-ին Ազարին «Ռեալ»-ին կվաճառի 100 միլիոն եվրոյի դիմաց

13:40, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը 100 միլիոն եվրոյով կվաճառի Էդեն Ազարին Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Մադրիդյան ակումբը նպատակ ունի իջեցնել բելգիացի ֆուտբոլիստի տրանֆսերի գինը, սակայն «ազնվականները» չեն պատրաստվում զիջել: Ազարի գործող պայմանագիր «Չելսի»-ի հետ ավարտվում է 2020 թվականին:

Էդեն Ազարը «Չելսի» տեղափոխվեց 2012 թվականին ֆրանսիական «Լիլ»-ից:


© 2009 ARMENPRESS.am