Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը

13:30, 19 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարժվելով ձայների ուղղությամբ՝ նկատել են չորս հոգու, որոնցից մեկի ձեռքին որսած նապաստակ է եղել:

Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել են որսորդական հրացաններ: 
Պատրաստված նյութերը, հրացանների և որսի հետ միասին, ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:


© 2009 ARMENPRESS.am