Սևան քաղաքում հունվարի 21-ին պլանային ջրանջատում կիրականացվի

20:21, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 21-ի ժամը 09։00-14։00 կդադարեցնի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Հրազդանի 35, 36, 37, 38, 39, 41, 42, Սյունյաց 15, Սայաթ-Նովայի 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, Շինարարների 2, 30, 32, 34, 36, 38, 40, 57, Նալբանդյան 27, 29, 31, 33, 35, 39, 41, 43, 45, 47 համարների բաժանորդների, «Հեքիաթ» մանկապարտեզի, Սևանի ԳԳՄ-ի, Սևանի երկաթգծի ուղեմասի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am