Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին առաջին պաշտոնական այցով կուղեւորվի Բրյուսել

18:00, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին կկատարի առաջին պաշտոնական այցը: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմում, նա կուղեւորվի Բրյուսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Այցի շրջանակներում պլանավորված են Զուրաբիշվիլիի բարձր մակարդակի հանդիպումները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավար անձանց հետ:

Բրյուսել Վրաստանի նախագահի այցը կավարտվի հունվարի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am