Կյանքից հեռացել է Լևոն Յոլյանի մայրը

16:10, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մայրը՝ Ռոզա Յոլյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին հանգուցյալի ընտանիքից: Ռոզա Յոլյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 17:30-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Ռոզա Յոլյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին: 


© 2009 ARMENPRESS.am