ՕՊԷՔ-ը հրապարակել Է Վիեննայի համաձայնագրի անդամների կողմից նավթահանույթի կրճատման մակարդակները

14:39, 18 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի քարտուղարությունը տվյալներ Է հրապարակել ՕՊԷՔ+ երկրների կողմից նավթահանույթի կրճատման այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել դեկտեմբերի 7-ին Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպես, ՕՊԷՔ+ երկրների նավթի հանույթը 2019 թվականի առաջին կիսամյակում պետք Է կրճատվի օրական 1,195 միլիոն բարելով՝ մինչեւ 43,874 միլիոն բարել: Այդ թվում ՕՊԷՔ-ի պետությունները պետք Է արտադրությունը նվազեցնեն օրական 812 հազար բարելով՝ մինչեւ 25,937 մլն բարել, «ոչ ՕՊԷՔ-ինը»՝ օրական 383 հազար բարելով՝ մինչեւ 17,937 մլն բարել: 2017 թվականի սկզբից նավթի հանույթի կրճատման համաձայնագրի կատարումը հասել Է 116 տոկոսի մակարդակին, նշված Է հաշվետվությունում:     
Այսպիսով՝ նավթահանույթի մակարդակով ՕՊԷՔ-ի խոշորագույն անդամը՝ Սաուդյան Արաբիան, արտադրությունը կնվազեցնի օրական 322 հազար բարելով՝ մինչեւ 10,31 միլիոն բարել: Իսկ Ռուսաստանը պետք Է հանույթը կրճատի օրական 230 հազար բարելով մինչեւ 11,191 մլն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am