Մակրոնը խոստացել Է ցատկել պարաշյուտով

11:44, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել Է ցատկել պարաշյուտով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Depeche du Midi հրատարակությունը:

Ֆրանսիայի ղեկավարի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր, Մակրոնը ողջունել Է նրանց: Բրիգադի հրամանատարը կատակել Է, թե իր ստորադրյալները ցանկանում են տեսնել, թե ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահն ու վարչապետը: «Ես դա կանեմ, խոստանում եմ»,- պատասխանել Է Ֆրանսիայի նախագահը:


© 2009 ARMENPRESS.am