WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկանցի փետրվարին  

11:02, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկանցի հաջորդ ամսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարին WBO վարկածով աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը կանցկացնի իր հերթական մենամարտը: Հաջորդ ամիս ռինգ դուրս կգա նաեւ ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը: 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն դարձավ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կազանյան շոուի ընթացքում հայ բռնցքամարտիկը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Գոռ Երիցյանն իր 9-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն:


© 2009 ARMENPRESS.am