Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:13, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի,   կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: 


© 2009 ARMENPRESS.am