Բելգիայում սիրիացուն հինգ տարվա բանտարկության են դատապարտել ահաբեկչություն նախապատրաստելու համար

14:57, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Շառլեռուայի դատարանը հինգ տարվա բանտարկության Է դատապարտել սիրիացի փախստականին, որը մեղավոր Է ճանաչվել Բելգիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Ընկերության տվյալներով՝ Մուկրոն քաղաքի բնակիչը ձերբակալվել Էր այն բանից հետո, երբ 2018 թվականի հունվարին ինքնաշեն պայթյուցիկ սարք Է փորձարկել իր տան այգում:

Սիրիացին Բելգիայի իրավապահ մարմինների հսկողության տակ Էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը նրանց տեղեկացրել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նրա կապերի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am