Երուսաղեմում առաջին ձյունն Է տեղացել վերջին չորս տարվա ընթացքում

14:37, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում նախօրյակին առաջին ձյունն Է տեղացել վերջին չորս տարվա ընթացքում, քաղաքում, իսրայելական չափանիշներով, իսկական ցուրտ Է հաստատվել՝ մինուս երկու աստիճան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ynet պորտալը հունվարի 17-ին հրապարակել Է մի տեսանյութ, որտեղ երեւում Է, որ սառնամանիքն ու ձնատեղումը չեն կանգնեցրել նախօրյակին Լացի պատի մոտ աղոթել ցանկացող իսրայելացիներին:

Տաքանալու համար նրանք շուրջպար են բռնել Պատի դիմաց, որը նրանց աչքի առաջ ձյունով Էր պատվում: Երուսաղեմի բնակիչները լուսանկարներ են զետեղում սոցցանցերում: Նրանք ձնագնդիներ Էին սարքում եւ ուրախանում ձյան փաթիլներով, որը չԷր եղել 2015 թվականից ի վեր:

Ձյան ծածկույթն առայժմ պահպանվել Է Քեբրոն լեռան վրա եւ Գոլանի բարձունքների շրջանում: Իսրայելացիներից շատերը ձյուն տեսնելու հույսով ուղեւորվել են դեպի Գոլանի բարձունքներ եւ Վերին Գալիլիա: Ինչպես հայտնում են տուրօպերատորները, հունվարի 17-18-ին այդ տարածաշրջանի հյուրանոցներում վաճառված են բոլոր տեղերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am