Պայթյուններ են որոտացել Լիոնի համալսարանի ուսանողական ավանում. BFMTV

13:48, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մի քանի պայթյուն Է որոտացել «Լիոն-1» համալսարանի մասնաշենքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Նրա տեղեկությունների համաձայն, հունվարի 17-ի առավոտյան մասնաշենքի տանիքում տեղի Է ունեցել հրդեհ, որից հետո որոտացել են գազի բալոնների պայթյուններ, որոնք գտնվում Էին սանդղավանդում:

Նախնական տվյալներով՝ կան տուժածներ: Շենքում գտնվողները տարհանվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am