Կառավարությունը հաստատեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը

12:17, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար:

«Հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը»,- ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am