Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի մշակույթի նախարարի հետ

11:30, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 16-ին  հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի (Ghattas Khoury) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը, ընգծվել է միջմշակութային երկխոսության միջոցով հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը:     

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի երկամյա նախագահագությանը և այդ շրջանակներում համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների հեռանկարներին։


© 2009 ARMENPRESS.am