Մահացել Է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը

10:41, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկան հասակում մահացել Է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Ջոն Բոգլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Philly. Com պորտալը՝ վկայակոչելով ներդրողի ընտանիքին:

Նշվում Է, որ Բոգլը տառապում Էր սրտի հետ կապված խնդիրներից: Սրտի առաջին տագնապը նա ունեցել Է 30 տարեկան հասակում:

1975 թվականին Բոգլը հիմնել Է Vanguard Group-ը: Ինչպես հայտնել Է CNBC հեռուստաալիքը, առաջին տարում ընկերության տնօրինած ակտիվների չափը կազմել Է 1,7 միլիարդ դոլար:

Մինչեւ 2018 թվականն այդ թիվն աճել Է մինչեւ 5,1 տրլն դոլար: 1999 թվականին Fortune-ը Բոգլին ճանաչել Է որպես 20-րդ դարի ներդրումային սեկտորի չորս հսկաներից մեկը, իսկ 2014 թվականին Time-ը նրան ներառել Է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am