Թրամփը մեկ տարով երկարացրեց Մերձավոր Արեւելքի իրադրության պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը

10:20, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել Է Մերձավոր Արեւելքում ահաբեկչական ակտիվության պատճառով արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել Էր նախագահ Բիլ Քլինթոնի օրոք 1995 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ահաբեկիչների ակտիվությունը շարունակում Է սպառնալ Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացին եւ սպառնալիք Է ներկայացնում ազգային անվտանգությանը: Այդ պատճառով 1995 թվականի հունվարի 23-ին հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ դրանից հետո ընդունված լրացուցիչ միջոցները պետք Է գործեն 2019 թվականի հունվարի 23-ից հետո»,- ասված Է հայտարարության մեջ:

«Ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունը՝ արտասահմանում ահաբեկչիների սպառնալիքի պատճառով, որոնք սպառնում են վիժեցնել խաղաղ գործընթացը Մերձավոր Արեւելքում»,- նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am