Մեյը համախմբման կոչ է արել քաղաքական ուժերին՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքներն իրագործելու համար

09:48, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես Է եկել բոլոր կուսակցությունների համախմբման կոչով, որպեսզի կենսագործեն Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկել Է համախմբվելու ժամանակը՝ ազգային շահերն անկյունաքար դարձնելու եւ հանրաքվեի արդյունքները կենսագործելու համար»,- հայտարարել Է վարչապետն ազգին հղած ուղերձում:

Դրանից առաջ խորհրդարանում քվեարկություն Է անցկացվել կառավարությանը վստահության քվե հայտնելու, որը նախաձեռնել Էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը: Վստահությանը դեմ Է քվեարկել 306 պատգամավոր, կողմ՝ 325 խորհրդարանական:

Ուղերձում Մեյը նշել Է, որ մտադիր Է «մոտ օրերս հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ»: Վարչապետը հայտնել Է, որ արդեն այդ հարցերը քննարկել Է մի քանի կուսակցությունների հետ, սակայն իր գլխավոր ընդդիմախոսը՝ Ջերեմի Քորբինը, հրաժարվել Է քննարկումից, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am