Մեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական Է վերադարձել Սիրիա

15:09, 16 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1,2 հազար մարդ Է վերադարձել Սիրիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1248 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 428 մարդ (128 կին, 218 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 820 մարդ (246 կին, 218 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր Է վերադարձել 269 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am