Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան

15:00, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում Պատրիարք սրբազանը շնորհավորել է Մոշե Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել նրան, իսկ նորընտիր քաղաքապետն իր հերթին Պատրիարք սրբազանին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր:

 

 


© 2009 ARMENPRESS.am