Ֆեդերերը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար  

14:55, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի  38-ամյա Ռոջեր Ֆեդերերը շարունակում է հաղթանակները Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Ֆեդերերը երկրորդ շրջանում մրցում էր Անգլիան ներկայացնող Դանիել Էվանսի հետ: 2 ժամ 33 րոպե ձգված մրցախաղում 38-ամյա թենիսիստը հաղթեց 7:6 (7:5), 7:6 (7:3), 6:3 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:


© 2009 ARMENPRESS.am