Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 650-ը

11:39, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 658-ի, 402 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր վարակման 608 դեպքի եւ 368 մահացածների մասին:

«Էբոլայի հետ կապված վիճակը 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ. ընդամենը 658 դեպք (609-ը՝ հաստատված եւ 49-ը՝ հնարավոր), 402 հոգի մահացել Է եւ 237-ը՝ ապաքինվել»,-ասված Է Twitter-ում նախարարության օգտահաշվում զետեղված հայտարարության մեջ: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am