Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել Է ԱՄՆ-ում իր հաղորդավարի ձերբակալման մասին

10:30, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել Է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ հայտնեցին, որ լրագրողուհի եւ նորությունների հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին բերման Է ենթարկվել ու կալանքի տակ դրվել Վաշինգտոնում: Նրա ձերբակալման պատճառները հայտնի չեն, նրան որեւԷ մեղադրանք չի առաջադրվել»,- հայտնել Է հեռուստաալիքն իր Twitter-ում:

Նշվում Է, որ ձերբակալումը տեղի Է ունեցել Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում: Ներկայում նրան տեղափոխել են Վաշինգտոն՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական մեկուսարան: Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհին ծնվել Է ԱՄՆ-ում: Նա ուղեւորվել Էր ԱՄՆ՝ տեսակցելու հիվանդ եղբորն ու մյուս հարազատներին: Մարզիե Հաշեմիի ազգականները հեռուստաալիքին պատմել են, որ նրա հետ չեն կարողացել կապվել 48 ժամվա ընթացքում եւ միայն հետո են իմացել ձերբակալման մասին: Հաղորդավարուհին ընտանիքի անդամներին հայտնել Է իր նկատմամբ կոպիտ վերաբերմունքի մասին: Նա պատմել Է, որ իր կամքին հակառակ, իր վրայից հանել են հիջաբը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am