Բրիտանացի պատգամավորները դեմ քվեարկեցին Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքին

09:52, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: Հունվարի 15-ին կայացած վճռական քվեարկության ընթացքում 432 պատգամավոր դեմ Է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության Էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում Էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել Է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել Է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում:

Քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեյն ասել Է, որ ստեղծված իրավիճակում ինքը կարեւոր Է համարում կանխավ ապահովել խորհրդարանի պաշտպանությունը:

«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ Է ստանալ այն բանի հավաստումը, որ այս կառավարությունը վայելում Է խորհրդարանի վստահությունը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am